23/01/2018 19:55
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն ազատության և ինքնորոշման համար չի կարող բարեհաջող ավարտ չունենալ. Սերժ Սարգսյան
Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ֆրանսիայի նախագահի հետ անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության և ինքնորոշման համար.
«Այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ», - ասել է ՀՀ նախագահը: