Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին

23/01/2018 19:28

Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին


Օրերս Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվեց նաև իտալերեն: Aysor.am-ի զրուցակիցը Իտալիայում բնակվող դերասան, պրոդյուսեր Էդգար Հովսեփյանն է: Նրա հետ զրուցել ենք առաջիկա միջոցառումների, տեղի հայկական համայնքի, հայկական շոու և թատերական արվեստի մասին: Չենք մոռացել անդրադառնալ նաև այս օրերին ամենաշատը քննարկվող «Եվրատեսիլին»:

- Էդգար, օրերս տեղեկացանք, որ Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվել է նաև իտալերեն: Ծանո՞թ եք գաղափարի հեղինակին: 

- Այո, գիրքը թարգմանվել է իմ լավ ընկեր, հոյակապ լրագրող և հայ ժողովրդի բարեկամ Լետիցիա Լեոնարդիի կողմից: Նա, իսկապես, մեծ աշխատանք է կատարել՝ թարգմանելով գիրքը և ներկայացնելով իտալացիներին, ինչի համար Իտալիայի բոլոր հայերի անունից շնորհակալ եմ մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:

- Հետաքրքրվա՞ծ են իտալացիները հայկական իրականությամբ:

- Այո, հաշվի առնելով վաճառքի քանակը, կարող եմ փաստել՝ այն մեծ հաջողություն է ունեցել, հետքրքրություն է առաջացրել իտալացիների մոտ: Լեոնարդին շրջագայել է բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի հնարավորինս շատ իտալացիների ներկայացնի հայերի պատմությունը: 

- Մոտենում է ապրիլի 24-ը: Իտալիայի հայկական սփյուռքը որևէ միջոցառում կազմակերպո՞ւմ է այդ օրերին: 

- Այո, այս տարվա ապրիլի 24-ի համար էլ մեծ միջոցառում ենք պատրաստում: Այստեղ ենք հրավիրել Պարի պետրական անսամբլի պարողների մի մեծ խմբի, կլինեն ելույթներ հայկական ավանդական տարազներով: Այս պարագայում պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկեր, հայազգի բարեգործ Ջորջիո Օրֆալյանին, ով այս ամենը կազմակերպելու համար առաջնահերթ համագործակցել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Միայն թե հիմա չեմ կարող նշել մշակութային այն վայրը, օջախը, որտեղ տեղի է ունենալու միջոցառումը: Դա ներկայում գաղտնիք է՝ խուսափելու համար թուրքական կողմից խափանման փորձերից:

- Որքան գիտեմ, այդ օրվա համար նաև երգ է գրվում: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ երգ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է կատարելու…

- Երգի հեղինակը ես եմ: Ճիշտն ասած՝ այս երգը դեռ նախորդ տարի եմ գրել, բայց այն այդպես էլ մնացել էր իմ գրապահարանում: Այս տարի որոշեցի դուրս բերել ու ներկայացնել: Կարծում եմ՝ Շառլ Ազնավուրի «PER TE ARMENIA» երգից հետո սա կլինի երկրորդ իտալական երգը, որը կխոսի Հայաստանի մասին: Դա ինձ ավելի է երջանկացնում և մեծ պատասխանատվության զգացում ներշնչում: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երգչին կվստահվի այն կատարելը, չեմ կարող հստակեցնել: Իմ մտքում երեք կարևոր անուն կա, մնում է հասկանամ՝ ո՞ւմ ձայնն է առավել հարմար այս երգի համար: Շուտով ամեն ինչ պարզ կլինի:

- Մե՞ծ է Իտալիայի հայկական համայնքը:

- Իտալիայում կա մոտ 4-5 հազար հայ: Կան տարբեր հայկական համայնքներ: Ամենամեծը Հռոմի և Միլանի համայնքներն են: Ցավոք, Իտալիայում հայկական համայնքները հաճախ միմյանցից առանձնանում, բաժանվում են, միմյանց հետ չեն համագործակցում: Միասնություն չկա, ու դա մեր ժողովրդին բնութագրող գիծ է: Ցավոք կամ բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճանաչում Իտալիայում բնակվող հայերի մեծամասնությանը: Ճիշտ է, միջոցառումների, հավաքույթների ժամանակ ես հաճախ եմ հանդիպում հայերի, ովքեր ինձ լավ են ճանաչում, բայց ես առաջին անգամ եմ տեսնում նրանց: Բայց այդ ճանաչելն ինձ երջանիկ է դարձնում, քանի որ հասկանում ես, որ քո հայրենակիցները գոնե գնահատում են աշխատանքդ, որն է՝ ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, հայ արվեստը: Ի դեպ, ասեմ, որ Վատիկանի արխիվների հայազգի գիտաշխատողի հետ 2016 թվականին ստեղծեցինք մի ծրագիր, որի միջոցով փորձում ենք միախմբել Իտալիայի հայ երիտասարդությանը, որպեսզի հետագայում այս աստիճան բաժանված չլինեն հայերը: Ծրագիրը կոչվում է «UNIONETALENTI» (տաղանդների միասնություն): Սա մի միջոց է, որ կարող է երիտասարդներին օգնել՝ ինտեգրվել ու չանել ավագների սխալները, լինել միախմբված օտար երկրի մեջ:

- Սակայն, այլ պետություններում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա…), կարծեք, առավել համախմբված են հայերը, զորեղ համայնք ունեն:

- Ընդհանրապես, հայ համայնքների խնդիրը շատ ակտուալ է Եվրոպայում, նույնիսկ Ձեր նշած երկրներում, որտեղ շատ հայեր կան: Պարզապես, Իտալիայում առավել շատ է այդ խնդիրը զգացվում, որովհետև հայերը շատ քիչ են: Ինչ խոսք, այնպես չի, որ ասածս համատարած է. այստեղ էլ հայերը միմյանց ձեռք են մեկնում, հասնում, եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է: Բայց դա զուտ անհատներին է վերաբերում, և ոչ թե համայնքների կազմակերպված աշխատանքին: Այդ միասնությունը հատկապես հարկավոր է նորեկներին օգնելու համար:

- Իսկ հայ հասարակությունը որքանո՞վ է ինտեգրված իտալական միջավայրին:

- Իտալիայում հայերի ինտեգրումը նախանշված է ամենից առաջ մասնագիտական ոլորտներում: Այս պարագայում պետք է մեծ հպարտությամբ ասեմ, որ յուրաքանչյուր ոլորտում հայերն ամենալավ աշխատողներից են: Մենք ունենք միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետներ. քանդակագործ Վիգեն Ավետիս, նկարչուհի Լիանա Ղուկասյան, դերասաններ, բժիշկներ, գրողներ և երաժիշտներ: Հայ ժողովուրդը շատ հայտնի չէ Իտալիայում, բայց վերջին տարիներին մեր աշխատանքի շնորհիվ կարողացանք շատ ու շատ իտալացիների ծանոթացնել հայկական մշակույթին: Ու հավատացեք, նրանք շատ են գնահատում մեր մշակույթն ու արվեստը:

- Էդգար, քանի՞ տարի է այդտեղ եք: Ինչո՞ւ եք գնացել:

- Երբ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իտալիա, շատ փոքր էի, չզգացի այդ մեծ փոփոխությունը: Արդեն շատ երկար տարիներ է, որ Իտալիայում եմ ապրում, ու հիմա սա դարձել է իմ տունը, իմ էության մի մասը: Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին, որովհետև նրանք երբեք թույլ չտվեցին մոռանալ իմ հայկական ծագումը, իմ լեզուն: Եվ ինչպես ես ասում եմ իմ երգերից մեկում, «Գնա առաջ՝ դեպի նոր հորիզոններ: Բարձրացիր բոլոր աստիճանները, հասիր գագաթին, բայց մի մոռացիր առաջին աստիճանի մասին»… Իմ առաջին աստիճանը Հայաստանն էր, որտեղ ես ծնվել եմ, ուստի երբեք չեմ մոռանա այն:

- Ո՞րն է այդտեղ Ձեր հիմնական զբաղմունքը:

- Այժմ հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, նաև երգեր եմ գրում: Շատ հետևողական եմ այն երիտասարդների նկատմամբ. ովքեր քայլեր են ձեռնարկում դեպի մեծ բեմեր: Նույն ուշադիր աչքով եմ հետևում նաև Հայաստանի նոր սերնդին: Տաղանդավոր շատ երիտասարդներ կան, ովքեր որոշակի փուլեր հաղթահարելուց հետո կկարողանան մեծ արտիստներին մոտ կանգնել: Ամեն բան նրանց ձեռքերում է, մենք էլ պետք է թույլ չտանք, որ նրանք գլորվեն անդունդը:

- Փաստորեն, հետևում եք հայկական մշակույթին ու շոու-բիզնեսին: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Իհարկե, հետևում եմ:  Նկատեցի, որ վերջին տարիներին շատ երիտասարդ արտիստներ են ծնվում՝ փորձելով դուրս գալ ռաբիս կոչվող անդունդից: Բայց չեմ կարող խոսել հայկական շոու-բիզնեսի մասին, քանի որ չի կարելի խոսել գոյություն չունեցող բանի մասին: Հավատացեք, սա մեծ ցավով եմ ասում. հայկական շոու-բիզնեսը շատ ցածր մակարդակի վրա է ու էլ ավելի է վախեցնում այն միտքը, որ այն կարող է ավելի ցածրանալ: Հայաստանում արվեստագետները միայն հետևում են իրենց բիզնեսին և անտեսում շոուն` մոռանալով, որ այս երկու բառերը՝ շոու և բիզնես, բեմում պետք է ձեռք ձեռքի տված նույն ուղղությամբ գնան: Շատ անգամ եմ լսում, որ վատ երաժշտություն հրամեցնելը պատճառաբանում են՝ «մարդիկ ուզում են սա լսել» արտահայտությամբ: Ո՛չ, այդ դո՛ւք եք ժողովրդին ստիպում իջնել ձեր ցածր մակարդակին, դո՛ւք ամբողջովին կործանում եք այն, ինչը կոչվում է հայկական մշակութ: Ճշմարիտ արվեստագետը պարտավոր է իր ժողովրդի գեղարվեստական մակարդակը միշտ բարձրացնել, այլ ոչ թե հակառակը:

- Առջևում Եվրատեսիլն է, ու Հայաստանն էլ եվրատեսիլյան անցուդարձի մեջ է: Ծանո՞թ եք մեր թեկնածուներին:

- Արդեն շատ տարիներ Եվրատեսիլը երաժշտական մրցույթ չեմ համարում: Այժմ սա ավելի շատ քաղաքական իրադարձություն է: Հասկանում եմ, որ Հայաստանը լուրջ է մոտենում այս միջոցառմանը, քանի որ մենք երբեք միջազգաին բեմերում երգի ասպարեզում չենք ունեցել մեծ հաղթանակներ: Բայց խորհուրդ կտամ ավելի թեթև մոտենալ այս ամենին… Այո, հետևում եմ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակից-մրցակիցներից ոմանց: Կարծում եմ՝ կան մասնակիցներ, ովքեր նույնիսկ ավելորդ են միջազգային մրցույթում ներկայանալու հանար: Սա զուտ իմ կարծիքն է: 

- Իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ»-ի բեմում:

- (Մտածում է, հեղ.) Մարիա Աբրահամյանին կամ, ինչպես նրան անվանում են՝ Maria’s Secret-ին: Այս աղջիկն արտառոց ձայն ունի, երիտասարդ է, բայց, միևնուն ժամանակ, շատ պատրաստված: Երգի մեջ շատ ժամանակակից է, բոլորից առանձնանում է իր խարիզմայով, ձայնային տվյալներով: Հուսով եմ, որ նա կկարողանա հաղթել նախագծում և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում: Ըստ իս, այս պահի դրությամբ նա միակն է, ով կարող է Հայաստանը անբասիր ներկայացնել միջազգային բեմում:

- Իսկ այս տարիների հայաստանյան մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք առավել հավանել:

- Արամ ՄՊ3-ինը և Արծվիկինը: Արծվիկն իրեն ներկայացրեց անսպասելի, և ես, իսկապես, մեծ հույսեր ու սպասումներ ունեի: Գուցե շատերը պատրաստ չէի՞ն այդ կերպարին, չգիտեմ:

- Էդգար, երաժշտական աշխարհի մասին խոսեցինք, իսկ հայ դերասանակա՞ն աշխարհի մասին ինչ կարծիքի եք:

- Չլինի, թե դժգոհում եմ, բայց վերջին տարիներին հայաստանյան թատերական ասպարեզն էլ անկման մեջ է: Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ հայաստանում գեղարվեստական լավ ֆիլմ նկարելու համար ստիպված պետք է միշտ նույն դերասաններին օգտագործեն: Իսկ նրանց մեծ մասն արդեն Հայաստանում չի բնակվում, իրենց գործն են շարունակում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Նորաթուխ դերասաններն էլ դառնում են միանման սերիալների գերի: Մոտակա 10-20 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական աշխատանք պետք է կատարի, որպեսզի կարողանա վերականգնել մեր հզոր թատերարվեստը: Ու այդ ամենը պետք է սկսել կրթական համալիրների տարրական դասարաններից:

- Այսօր տարվա կտրվածքով մի քանի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Արդյոք չեք հետևում այդ ֆիլմերին ու դրանցում ներգրավված դերասաններին:

- Ներկայում հիանում եմ միայն Հայկ Մարությանի գործունեությամբ՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես հայ մարդ:

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել երևանում:

- 11 տարի առաջ՝ 2007 թվականին: Հուսով եմ՝ շուտով կրկին կվերադառնամ, բայց օգտակար նպատակով. մենք մտադիր ենք հայ-իտալական ֆիլմ նկարահանել, ուստի, չեմ ուզում շտապել: Այցելությունս կախված է այդ նախագծից:

- Այստեղ ունե՞ք Ձեր ոլորտը ներկայացնող ընկերներ, մտերիմներ:

- Գիտեք, այսօր դժվար է ընկերներ ունենալ, հատկապես՝ մեր աշխատանքում: Ես շատ ծանոթներ ունեմ, նրանցից ոմանց հետ մտերմացանք սոցիալական կայքերի միջոցով, ոմանց հետ՝ նույնիսկ անձամբ: Ես հանդիպել եմ շատ հրաշալի ու բաց մարդկանց: Եվ հույս ունեմ, որ նոր սերունդը կփոխի ինչ-որ բան Հայաստանյան բեմական աշխարհում և այս անկումը հնարավորինս շուտ կկանխի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք

Տվյալ բաժնի վերջին նյութերը