23/01/2018 11:47
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը հանձնել է բարեգործության՝ ի աջակցություն Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախկին ակումբի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը հանձնել է բարեգործության։
«Որպես շնորհակալություն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին և «Միկի. հայ հերոսը» վավերագրական ֆիլմում իրենց ներդրումն ունեցած մարդկանց՝ ես «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստների անունից ստորագրած մարզաշապիկը հանձնում եմ բարեգործության՝ օգնելով Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին», - Facebook-յան իր էջում գրել է Մխիթարյանը։