24/01/2018 09:50
Արմեն Սարգսյան. Գյուղատնտեսությունը չէ ԵԱՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ՝ IT ոլորտը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արևմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, և Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵԱՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵԱՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ՝ IT ոլորտը՝ ասել է նա: Ի դեպ, վերջինս պատրաստվում է մի քանի պրոյեկտ իրականացնել այդ ոլորտում։
Ըստ թերթի աղբյուրների` իր որդիներն են զբաղվելու դրանցով: Նույն մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն ասել է նաև, որ ինքն այլևս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները և բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին:
Ամուլսարն այլևս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով: