24/01/2018 09:59
Նալբանդյանը կարծում է՝ Արմեն Սարգսյանը եկար չի ձգի նախագահի պաշտոնում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ինքն է տարածել իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին լուրերը։
«Նալբանդյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը եկար չի ձգի նախագահի պաշտոնում, ինչպես 1997թ, մի գեղեցիկ օր հրաժարական կտա ու կհեռանա իր սիրելի Լոնդոն։ Ի վերջո, Արմեն Սարգսյանին պետք է, որ իր կենսագրության մեջ գրվի՝ եղել է ՀՀ նախագահ, իսկ դա հնարավոր է նաև մի քանի ամիս աշխատելու դեպքում, որը բիզնես տեսանկյունից շահեկան է, իսկ դրանից հետո բոլորը կհիշեն Էդվարդ Նալբանդյանի մասին», - գրել է թերթը։