24/01/2018 10:16
Էդուարդ Ներսիսյանը կնշանակվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը օրերս կնշանակվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի թափուր պաշտոնում:
«47–ամյա Ներսիսյանը այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Երկար տարիներ աշխատել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարությունում (նախարարի տեղակալի օգնական, նախարարի խորհրդական, վարչության պետ), Երևանի քաղաքապետարանում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է», - հավելել է թերթը: