24/01/2018 13:56
Սարգսյան. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար:
«Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական», - ասել է Սերժ Սարգսյանը ֆրանսիական L'Express պարբերականին տված հարցազրույցում:
«Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պահպանել է չեզոք և բալանսավորված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը:
Հարցին՝ Հայաստանին մտահոգում է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ: