24/01/2018 16:06
Միջազգային հանրությունը կարող է օգնել Ադբեջանին ազատվելու պատրանքներից և գալու իրատեսական դաշտ. Սերժ Սարգսյան
Եվ՛ հայերը, և՛ ադրբեջանցիները ցանկանում են, որպեսզի հնարավորինս շուտ հակամարտությունն ավարտվի, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Խնդիրն այն է, որ այդ ցանկությունների միջև հսկայական տարբերություն կա: Բանակցությունների խոչընդոտը Ադրբեջանի ոչ իրատեսական ակնկալքներն են բանակցությունների ելքից: Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադբեջանին ազատվելու պատրանքներից և գալու իրատեսական դաշտ, ապա կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների», - նշեց ՀՀ նախագահը` պատասախանելով գերմանացի ներկայացուցչի այն հարցին, թե ինչ իրենք կարող են անել ԼՂ հակամարտության մեղման համար:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ բանակցային գործընթացին խոչըդնոտում է նաև այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրակականում: Որպես օրինակ նախագահը մատնանշեց 2016-ի ապրիլյան դեպքերը, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց՝ նպատակ ունենալով զենքի ուժով իր կազմ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը:
Նա ընդգծեց՝ երբ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ապա Ժնևում որոշվեց հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանզիմ ստեղծել, ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորություններն ու գործիքակազմը՝ այդպիսով թուլացնելով լարվածությունը, այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի բարձ պաշտոնյաներն ասացին, որ սա իրենց հայտարարությունը չէ ու ԼՂ խնդիրը իրենց երկրի ներքին խնդիրն է:
«Այս պարագայում շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացումն իրատեսական չէ: Մենք խնդրում ենք բոլորին կողմերին բերել իրատեսական դաշտ», - նշեց նախագահը: