24/01/2018 11:32
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,93 դոլարով՝ հասնելով 69.96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,9 դոլարով՝ հասնելով 64,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: