24/01/2018 11:47
Մանուել Պետրոսյանն՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը (8 տուր), որին մասնակցել է 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմասյտեր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարն անցկացվել է հետաքրքիր և լարված պայքարում, հագեցած դիտարժան պարտիաներով: Առաջին հորիզոնականի ճակատագիրը որոշվել է վերջին տուրում: Հայաստանի չեմպիոն է դարձել Մանուել Պետրոսյանը (6.5 միավոր)՝ կես միավորով գերազանցելով Հայկ Մարտիրոսյանին և Տիգրան Հարությունյանին:
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 6-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը, Արտավազդ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը և Ռաֆայել Վահանյանը՝ 5.5-ական: