25/01/2018 09:39
Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կկառուցվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանք։
Ըստ թերթի՝ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը։
«Գրիգորյանի հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով», - հավելել է թերթը։
Մանրամասնելը՝ թերթի այսօրվա համարում։