25/01/2018 20:41
«Բարսելոնը» պատրաստ է 10 միլիոն եվրոյով վաճառել պաշտպանին
«Բարսելոնը» սահմանել է այն գինը, որի դիմաց պատրաստ է բաց թողնել պաշտպան Ալեիշ Վիդալին, հայտնում է Soccer.ru-ն:
Ինչպես նշում է Football Italia-ն, կատալոնական ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել 10 միլիոն եվրոյով: Իսպանացու գործակալները բանակցում են «Ռոմայի» հետ: Ամենայն հավանականությամբ, նա կարիերան կշարունակի հռոմեացիների կազմում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնից» օրեր առաջ հեռացել էր արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն: