25/01/2018 16:00
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը հրաժարական է տվել
Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Պոլ Ռոմերը որոշել է հրաժարվել պաշտոնից, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Financial Times-ին:
Ռոմերն այս պաշտոնը զբաղեցրել է 15 ամիս:
Նշվում է, որ տնտեսագետը ցանկանում է վերադառնալ Նյու Յորքի համալսարան:
Հաղորդվում է նաև, որ այս պաշտոնում աշխատանքի ընթացքում Ռոմերը կոնֆլիկտներ է ունեցել Համաշխարհային բանկի հաստիքային տնտեսագետների հետ: