25/01/2018 11:20
Դիվանագիտական ձախողումները Բաքուն փորձում է փոխլրացնել շփման գծում սադրանքներ ձեռնարկելով. ՀՀ ԱԳՆ
Միջազգային հարթակներում Բաքուն փորձում է իր դիվանագիտական ձախողումները փոխլրացնել շփման գծում սադրանքներ ձեռնարկելով, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Միջազգային հարթակներում Բաքուն փորձում է իր դիվանագիտական ձախողումները փոխլրացնել, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների խախտումներից՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրանքներ ձեռնարկելով։ Չի ստացվի», - գրել է Բալայանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ։
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: