25/01/2018 12:53
Հայաստանի տնտեսական աճը 2017 թ-ին վերջին հինգ տարիների համեմատ ռեկորդ է գրանցել՝ 7,7%
Հայաստանի տնտեսական աճը 2017 թ-ին վերջին հինգ տարիներին գրանցել է ռեկորդային ցուցանիշ՝ 7,7%: Ընդ որում, 2017-ի բյուջեով կանխատեսվում էր, որ տնտեսական աճը կլինի 3,2%։
Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է կազմել է 26,9%, կազմելով $6 մլրդ 425,6 մլն: Արտահանման ծավալը աճել է 25,2%, կազմելով $2 մլրդ 242,9 մլն, իսկ ներմուծման ծավալը՝ 27,8%, կազմելով $4 մլրդ 182,7 մլն:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 12,6% և կազմել 1 տրլն 660 մլրդ 995,3 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3%, կազմելով 906 մլրդ 760,1 մլն դրամ:
Շինարարության ծավալը գրանցել է աճ 2,2%, առևտրի շրջանառությունը ավելացել է 14%:
Հիշեցնենք, որ վերջին անգամ 7,2% տնտեսական աճ Հայաստանում գրանցվել էր 2012 թ-ին: