26/01/2018 09:42
Արթուր Բաղդասարյանը չի վճարում Հ3-ի՝ ազատված աշխատակիցների աշխատավարձերը. «Ժամանակ»
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ապրում է օլիգարխի կյանքով և սիրում է ամանորյա տոներն անցկացնել է Դուբայում, օրերս վերադարձել է Հայաստան։
«Բաղդասարյանը որոշել է, որ ծախսած փողերը հանել խնայողության հաշվին՝ կրճատումներ կազմակերպելով իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերությունում, այդպես էլ չվճարելով ազատված աշխատակիցների աշխատավարձերը։ Փողը պետք է ծախսվի միայն անձնական հաճույքների վրա», - գրել է «Ժամանակ»-ը։