26/01/2018 09:58
Շուտով կարող է պարզվի, որ գյուղնախարարությունն ընդհանրապես չկա. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Գյուղնախարարությունում, ինչպես և ամենուր, կրճատումներ են։ Կրճատումները կատարվում են երկու ուղղությամբ՝ կրճատում են և՛ աշխատակիցներին, և՛ աշխատավարձերը։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանում ասում էր, որ իր ղեկավարած նախարարությունը գոյություն ունի, որովհետև այսպես են որոշել խորհրդարանը և կառավարությունը։
Բայց կրճատման ծավալներն այնպիսին են, որ շուտով կարող է պարզվի, որ այս նախարարություն ընդհանրապես չկա։ Բայց Առաքելյանը կարող է առայժմ չանհանգստանալ, նախարարի հաստիքը կկրճատեն ամենավերջում»։