26/01/2018 10:06
Կարեն Կարապետյանը կլինի փոխվարչապետ ԵՏՄ գծով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։
«Միայն այն տարբերությամբ, որ եթե Գաբրիելյանը միջազգային և տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար է, Կարապետյանը կզբաղվի այս միջազգային միայն ԵՏՄ-ական մասով, կլինի փոխվարչապետ ԵՏՄ գծով։ Կառավարության նոր կառուցվածքը նման հնարավորություն տալիս է», - գրել է թերթը։