26/01/2018 12:59
Շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել. Սենոր Հասրաթյան
Այս գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը.
«Ամեն ինչ նորմալ է, իրավիճակը հանգիստ է եղել», - ասաց Սենոր Հասրաթյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 25-ի գիշերը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: