26/01/2018 19:36
Սորոսը հայտնել է հանրության սպառնալիքների մասին
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը հանրությանը սպառնալիք են ներկայացնում, փոխանցում է Business Insider-ը:
«Նրանք լկտիաբար իրենց ծառայություններից կախվածություն են ստեղծում: Դա կարող է անչափ վնասակար լինել, հատկապես երիտասարդների համար: Համացանցային հարթակների ու ազարտային խաղերի միջև նմանություն կա: Խաղատները մշակել են խաղացողներից նրանց ամբողջ փողը կորզելու միջոցներ, նույնիսկ այն փողերը, որը նրանք չունեն», - հայտարարել է բիզնեսմենը:
Նրա կարծիքով՝ դրանից զատ, Facebook-ն ու Google-ը «մարդկամց ազատության մենաշնորհ» են ստեղծում:
«Սոցցանցերը մարդկանց ստիպում են հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժը ավելի շատ է կենտրոնանում փոքր թվով ընկերությունների ձեռքին», - դժգոհել է Սորոսը: