Հյուսիսից ժամանած հարսնացու Մարիա Կուրսովան՝ չեմպիոնուհու տիտղոսի և հայաստանյան ապրելակերպի մասին

26/01/2018 18:45

Հյուսիսից ժամանած հարսնացու Մարիա Կուրսովան՝ չեմպիոնուհու տիտղոսի և հայաստանյան ապրելակերպի մասին


2011 թվականին ամուսնանալով գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ՝ կանանց համանման շախմատային տիտղոս ունեցող Մարիա Կուրսովան փոխեց նաև մարզական քաղաքացիությունը և սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Այդ ընթացքում Ռուսաստանի պատանեկան տարբեր տարիքային խմբերի չեմպիոնուհին հասցրեց 2 անգամ դառնալ նաև Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթող: Վերջերս Մարիան կրկնեց 2012 թվականի հաջողությունը՝ վերահաստատելով իր տեղը մեր երկրի կանանց ազգային ընտրանիում:

Aysor.am-ի հետ զրույցում շախմատիստուհին խոստովանեց, թե ինչի՞ց մղված մասնակցեց Հայաստանի հերթական առաջնությանը, ինչպե՞ս է ընտելացել նոր միջավայրին և սովորույթներին ու ինչո՞ւ իրեն չի համարում հարսնացու հյուսիսից:  

- Մարիա, վերջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցել եք 6 տարի առաջ՝ կրկին գրավելով առաջին տեղը: Այս անգամ պատրաստվելն առավե՞լ դյուրին էր, թե՞ հակառակը:

- Այո՛, մասնակցել էի 6 տարի առաջ, սակայն հիմա փոխվել է հավաքականում ընդգրկվելու կարգը, ուստի առաջնությանը նորից մասնակցելու անհրաժեշտություն առաջացավ: Իհարկե, նախկինի համեմատ այս անգամ մի փոքր դժվար էր պատրաստվելը, քանի որ արդեն 2 երեխա ունեմ, ովքեր ամենօրյա խնամք և ուշադրություն են պահանջում: Այս ընթացքում շատ օգնեց ամուսնուս մայրը: Երեկոյան՝ երեխաներին քնեցնելուց հետո, անցնում էի շախմատային պարապմունքներին:

- Հավանաբար, «պարծենում» եք, որ դուք դարձաք չեմպիոնուհի, իսկ Ձեր ամուսինը՝ Արման Փաշիկյանը, 3-րդ տեղը գրավեց տղամարդկանց պայքարում:

- Խնդիրն այն է, որ պարծենալու առանձնակի առիթ չունեցա, քանզի, թեպետ չեմպիոնուհի դարձա, բայց նա ավելի շատ պարգևավճար ստացավ, քան ես (ծիծաղում է՝ հեղ): Իրականում, ամուսինս, բնականաբար, շատ ուրախ է, որ հաղթեցի Հայաստանի առաջնությունում: Նա նույնիսկ ինձ օգնում էր հանդիպումներին պատրաստվելու հարցում, խորհուրդ էր տալիս, թե հատկապես ինչին ուշադրություն դարձնեմ:

- Ի դեպ, որո՞նք են շախմատում Ձեր ուժեղ և թույլ կողմերը:

- Իհարկե, հատկապես ուժեղ եմ դիրքային խաղում, որն առանձնակի է հրապուրում ինձ: Սակայն, երբեմն, գերադասում եմ նաև հարձակողական շախմատը:

- Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներում, կարծես, ոչ միշտ եք ընդգրկվում Հայաստանի ընտրանու կազմում: Սկզբունքորեն դե՞մ եք նախկին թիմակիցների հետ մրցելուն:

- Չէի ասի. որպես կանոն, մասնակցում եմ այդ խաղերին և անգամ, հաճախ, պարտվում եմ: Իհարկե, դա միտումնավոր չի ստացվում: Այս 7 տարիներին Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներին միայն երկու անգամ չեմ մասնակցել: Դա ինձ համար ամենևին էլ սկզբունքային հարց չէ: Ամեն ինչ կախված է մրցակցի հարմար լինելու հանգամանքից: Ամեն դեպքում, շարունակում եմ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հավաքականի շախմատիստուհիների հետ:

- Արդեն մի քանի տարի է՝ ապրում եք Հայաստանում: Ձեզ հե՞շտ էր ընտելանալ հայկական միջավայրին:

- Այո՛, առանձնակի խնդիրներ չծագեցին: Միայն թե ոչ մի կերպ չեմ ընտելանում ամառային տապին, որը բավականին երկար է տևում: Ինձ թվում է, երբեք չեմ կարողանալու սովորել այդ շոգին, ամառն ինձ համար ամենածանր ժամանակաշրջանն է:

- Իսկ հայկական խոհանոցին արդեն տիրապետո՞ւմ եք:

- Զուտ հայկական կերակրատեսակները պատրաստում է Արմանի մայրը: Իմ աջակցությունը սահմանափակվում է օգնությամբ. օրինակ՝ տոլման փաթաթելով (ժպտում է՝ հեղ.):

- Հետաքրքիր է, ո՞ր լեզուն է գերակշռում Ձեր ընտանեկան շփումներում:

- Հիմնականում՝ ռուսերենը: Հայերեն, իհարկե, մի փոքր հասկանում եմ, բայց շփվել՝ դժվարանում եմ: Արդեն 7 տարի է՝ նախատեսում եմ հայերեն սովորել, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Մի փոքր սովորել եմ 2011 թվականին, երբ նոր էի տեղափոխվել Հայաստան: Առհասարակ, Ձեր լեզուն բարդ լեզու է, այդ պատճառով էլ, թեև ինչ-որ բաներ կարողանում եմ խոսել, հասկացնել, սակայն Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսերեն և լեզվի հետ կապված խնդիր չի ծագում:

- Մարիա, հայկական ավանդույթներից հատկապես ո՞րն էր անսովոր Ձեզ համար:

- Դժվարանում եմ ասել, բայց, անկեղծ ասած, զարմանալի է, որ Նոր տարուն բոլորը մի քանի անգամ միմյանց հյուր են գնում: Ռուսաստանում նույնպես մարդիկ գնում են շնորհավորելու միմյանց Ամանորը, բայց ոչ այդ մասշտաբով: Եվ հետո, այնտեղ նախապատրստությունն անհամեմատ հանգիստ է անցնում, քանզի ոչ-ոք այդքան ուտեստ չի պատրաստում: Եթե այնտեղ Ամանորին բոլորն են հանգստանում, ապա այստեղ տղամարդիկ հանգստանում են, իսկ կանայք աշխատում (ժպտում է՝ հեղ.):

- Իսկ փորձե՞լ եք ռուսական որևէ ավանդույթ ներառել Ձեր ընտանիքում:

- Գիտեք, չէի ասի, թե Ռուսաստանում առանձնակի ավանդույթներ կան: Դրանք գուցե ավելի շատ բնորոշ են Հայաստանին: Միայն կասեմ, որ Արմանը սկսել է շատ ավելի լավ խոսել ռուսերեն (ժպտում է՝ հեղ.):

- Ճամփորդե՞լ եք Հայաստանով և արդեն ունե՞ք սիրած տեսարժան վայրեր:   

- Ամուսնուս հետ եղել ենք Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, որոնց բնությամբ հիացած եմ: (Մտածում է՝ հեղ.) դժվարանում եմ առանձնացնել. Ջերմուկն, իհարկե, շատ դուր եկավ: Անշուշտ, նման չէ իմ հայրենի Սևերոդվինսկին, որտեղ լեռներ չկան: Այն գտնվում է Սպիտակ ծովի ափին: Այնտեղ կլիման բոլորովին այլ է:

- Այսինքն՝ դասական հարսնացու եք Հյուսիսի՞ց:

- (Ծիծաղում է՝ հեղ.) բնականաբար, դիտել եմ խորհրդային այդ բարի կինոնկարը: Շատերն են փորձում ինձ նմանեցնել գլխավոր հերոսուհուն, սակայն չէի ասի, թե ուժեղ ասոցիացիաներ է առաջացնում:

- Մարիա, մի փոքր էլ անդրադարձ կատարենք այլ մարզաձևերրին. հետևո՞ւմ էիք Հենրիկ Մխիթարյանի շուրջ իրարանցմանը:

- Գիտեմ, որ այդպիսի լավ ֆուտբոլիստ կա Հայաստանում, բայց նրա խաղին հատուկ չեմ հետևել: Ճիշտ է, եթե առիթ ընձեռվում է, ֆուտբոլ հաճույքով դիտում եմ…

- Ինքներդ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Հստակ է, որ մասնակցելու եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Հավանաբար, ևս մեկ մրցման կմասնակցեմ ամռանը, իսկ աշնանը պատրաստվելու ենք Համաշխարհային օլիմպիադային: Չի բացառվում, որ մասնակցեմ նաև Բաթումում անցկացվելիք արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, նաև՝ տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը: Նախընտրում եմ պատրաստվել տանը՝ հանգիստ մթնոլորտում, սակայն խաղային փորձը նույնպես կարևոր է:
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը