27/01/2018 20:36
Սերժ Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում: