27/01/2018 13:41
Երևանում կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը
Հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում կբացվի ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, հայ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Արձանի բացման օրը պատահական չէ ընտրված. Հունվարի 29-ին աշխարհահռչակ տենորը կդառնար 67 տարեկան:
Արձանի հեղինակը քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է: Արարողությանը ներկա կլինեն մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչներ: