29/01/2018 17:09
Հայաստանը ձեռք է բերել «Կորնետ» հակատանկային ժամանակակից համակարգերը
ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ Գյումրիում անցկացված սպառազինության ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է ռուսական արտադրության ժամանակակից «Կորնետ» հակատանկային հրթիռային համակարգ, հաղորդում է Regnum-ը:
«Կորնետի» ձեռքբերման վերաբերյալ առաջին քննարկումները սկսվել են 2013թ.-ին: 2016թ. փետրվարին հրապարակվել էր սպառազինության նախնական ցուցակը, որը Հայաստանը պետք է ձեռք բերել ՌԴ-ից ստացած 200 մլն դոլարի արտոնյալ վարկով:
«Կորնետ-Է»-ն երկրորդ սերնդի հակատանկային հրթիռային համակարգ է: Հրթիռի կառավարումն իրականցվում է լազերային ճառագայթի միջոցով: Թիրախի խոցման մաքսիմալ հեռահարությունը 5,5 կմ է:
Հակատանկային այս համակարգերի ձեռքբերմամբ հայկական զինված ուժերի հակատանակային պաշտպանությունը նոր աստիճանի վրա է բարձրացել: