29/01/2018 14:44
ԼՂ հիմնախնդրի փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում. Նալբանդյան (Տեսանյութ)
Միգուցե 20 տարի առաջ կարող էր լինել հարցադրում`փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակով է լուծվելու արցախյան հիմնախնդիրը, այսօր այդպիսի մոտեցման որևէ կասկած լինել չի կարող, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այսօր եռանախագահները բազմիցս հայտատարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն տարրերի վրա, որոնք ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն`այսինքն որպես փաթեթ: Փորձել առանձնացնել մեկ դրույթը, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը», - նշեց նա:
Է.Նալբանդյանի խոսքով՝ փաթեթային մոտեցումը առաջարկված է եռանախագահների կողմից և դրա մասին բազմիցս է հայտարարվել, նաև՝ ամենաբարձր մակարդակով:
«Բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնակաբանար, նկատի ունի նաև փուլային կիրառում», - ընդգծեց նախարարը: