29/01/2018 10:15
Էներգետիկայի նախարարը կշարունակի պաշտոնավարել
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։
Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանն ասել է.
«Այո, նախարարն անձնական պատճառներով, իսկապես, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»։