29/01/2018 12:28
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Segodnya.ua-ն:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.13 տոկոսով և հասել 70.43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0.30 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 66.34 դոլարի: