29/01/2018 10:42
2019 թվականից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում, որպեսզի Օլիմպիական խաղերին մոտ այդ քաշում մասնակցեմ. Մաքսիմ Մանուկյան
Աշխարհի գործող չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթական գոտեմարտից հետո խոսել է իր մարզավիճակի և հետագա անելիքների մասին։
«Մարզավիճակս շատ լավ է, նորմալ պատրաստվում եմ հետագա մրցումների։ Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ կամքով: Մարզավիճակ ձեռք բերելու համար պետք է մեկնեի արտերկրիի մրցաշարերին, բայց նախընտրեցի հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Ամեն ինչ նորմալ էր, չնայած՝ կարող էր ավելի լավ լինել։ Ամեն ինչ տանում է նրան, որպեսզի լավ հանդես գամ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում»,-ասել է Մաքսիմ Մանուկյանն, ում խոսքերն է մեջբերում Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մաքսիմ Մանուկյանը նշել է, որ 87 կգ քաշային կարգն իր համար նորություն չ։
«Ես նախկինում հանդես եմ եկել 85 կգ քաշային կարգում։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, երևի, կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում, բայց արդեն 2019 թվականից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում, որպեսզի Օլիմպիական խաղերին մոտ այդ քաշում մասնակցեմ»,- նշել էՄ. Մանուկյանը: