30/01/2018 09:21
«Հայփոստի» աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակն է ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է։
«Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու։ Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Թե հատկապես ով, առայժմ հայտնի չէ», - գրել է թերթը։