30/01/2018 09:49
Ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է. «Փաստ»
«Փաստ»-ը, հղում անելով պաշտոնական տվյալներին, գրել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2017թ. 2016թ. համեմատ աճել է: Օրեցօր ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է 13–ով, տուժածներինը՝ 739–ով:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը: Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: