31/01/2018 09:42
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը:
Թերթի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է:
«Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ պլանի՝ ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Բնականաբար, հսկայական ներդրումներ են արվելու»: