31/01/2018 09:49
Ծխելու դեմ պաքարի օրինագիծը բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով. «Ժողովուրդ»
Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: