31/01/2018 13:46
Հայաստանում արտադրված գինին կարող է գովազդվել ռուսական ԶԼՄ-ներում
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտադրված գինին թույլատրվում է գովազդել ռուսական ԶԼՄ-ներում, հայտնում է РИА Новости-ն:
Այժմ «Գովազդի մասին» օրենքն արգելում է տպագիր մամուլում գովազդել ալկոհոլային արտադրանք, բացառությամբ՝ գարեջրի, նաև շամպայնի, որը արտադրվել է Ռուսաստանի տարածքում աճեցված խաղողից: