31/01/2018 15:05
«Բարսելոնը» կենտրոնացել է Ալաբայի վրա
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով AS-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է միջոցներ գտնել` Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Ալաբայի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը և «Բարսելոնի» համար հեշտ չի լինել նրան գնելը:
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ոչ մեկ անգամ ընդգծել է, որ Ալաբան տրանսֆերի չի հանվի: