01/02/2018 10:00
«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը չպատասխանեց՝ կմասնակցի՞ մարտի 1-ի ցույցին, թե ոչ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:
«Հժ»-ն երեկ փորձեց Սեյրան Օհանյանից ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է սույն տեղեկությունը: Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել, և ԶԼՄ-ները սուտ լուրեր են հորինում: Փոխարենը առաջարկեց նմանատիպ լուրերը ճշտելու համար կապվել այն լրատվամիջոցների հետ, որոնք տարածել են դա: Այլ հարցերի պաշտպանության նախկին նախարարը չցանկացավ պատասխանել»: