01/02/2018 09:49
Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի Հայաստան վերադարձից հետո Արմեն Սարգսյանը կհանդիպի նրանց խմբացությունների հետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և՛ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ևս երեք օրով մեկնելու է արտերկիր»։