01/02/2018 09:53
Հրայր Թովմասյան. Ինձ հետ ոչ ոք իմ աշխատանքի փոփոխման հարց չի քննարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից, ըստ էության, դադարել են ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները: Այս պաշտոնի համար որպես հավանական թեկնածու մշտապես քննարկվել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի՝ Թովմասյանը չի բավարարվում միայն ՍԴ անդամությամբ, նա ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ, այս տարվա մարտին կլրանա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, որից հետո նա վայր կդնի լիազորությունները:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Թովմասյանին, որը, սակայն, ասաց. «Ես արդեն հոգնել եմ այդ մեկնաբանությունները տալուց: Եթե երկրում նման ցանկացած պաշտոնի ազատ լինելու դեպքում պետք է նման ձև քննարկվի... ես պարզապես ասում եմ՝ ես չեմ մեկնաբանում այդ հարցերը, չեմ պատասխանի այդ հարցին: Ես ընդամենն ասում եմ՝ ինձ հետ ոչ ոք իմ աշխատանքի փոփոխման հարց չի քննարկել: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ աշխատանքը կատարում եմ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: