01/02/2018 15:56
Իտալիայի ԱԳՆ ղեկավար. Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման արագացմանը
Աջակցության ցանկացած ձևը չափազանց օգտակար կլինի նախանշված նպատակին հասնելու համար, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ խոսքը բավականին կարևոր և դրական քայլի մասին է», - ասել է նա՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկի գրասենյակի ընդլայնումը:
«Կարծում եմ, սա կլինի էական և տեսանելի աջակցություն հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու համար: Մենք հայտնում ենք ցանկացած տեսակի աջակցություն այն գործընթացներին, որոնք իրականացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - ասել է Անջելինո Ալֆանոն:
Սերգեյ Լավրովն իր հերթին, ասել է. «Ինչպես ես հասկանում եմ, խոսքն այնքան ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին չէ, որքան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման»:
«Այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածության որոշակի պարամետրերի համաձայնեցմանը: Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա արագ այն գործի մեջ մետցնել», - ասել է նա: