01/02/2018 10:15
Թվեր, մաքսիմալ թվեր. Վարչապետը՝ մարզպետներին ու Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությանն ու 2018 թվականի աշխատանքներին:
«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությւոնը՝ հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ներկայացնել 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները:
«Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է, թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն», - ասաց Կարեն Կարապետյանը: