03/02/2018 09:54
ՀԺ. Լենինի մարմինը հուղարկավորելու ստորագրահավաք է սկսվել
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ԵԼՔ դաշինքի անդամ. Երևանի ավագանու համանուն քաղաքական միավորի խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Change.org հարթակում ստորագրահավաք է սկսել Մոսկվայի Կրեմլի հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի մարմինը հողին հանձնելու պահանջով:
Սա, անշուշտ, պատասխան ակցիա է Գարեզին Նժդեհի արձանը հանելու Ռուսաստանում շրջանառվող պահանջներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանցի հանրային գործիչներ Սերգեյ Մարկովը, Պիոնիս Կապտարը և իրենց գաղափարակիցները հայտարարել էին, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ` չնայած Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: