03/02/2018 10:07
«Ժամանակ». Հեռակա ուսուցումը պակասեցնելու է բուհերի ուսանողների թիվն ու եկամուտները
«ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել բուհերում հեռակա ուսուցումը: ԱԺ ներկայացված Բարձրագույն կրթության մասին նախագծով բարձրագույն կրթության այդ տեսակը վերացված է: Սա, իհարկե, առաջադեմ քայլ է, որովհետև չի կարող հեռակա կրթությունը լինել որակյալ, իսկ հեռակա կրթություն ստացած անձը՝ լինել բարձրակարգ մասնագետ»:
«Բայց հեռակա ուսուցումը պակասեցնելու է բուհերի ուսանողների թիվը, արդյունքում՝ նաև եկամուտները, բուհերը ստիպված են լինելու կրճատել հեռակա ուսուցման բնագավառում զբաղված դասախոսներին՝ դրանով մեծացնելով գործազուրկների քանակը», - եզրակացրել է թերթը: