03/02/2018 12:58
Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Ամիրյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի և Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այս ասպարեզում դրական դինամիկայի պահպանումը նաև ապագայում: