03/02/2018 13:25
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն ընկել է 1.07 դոլարով ՝ մինչև 68.58 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,35 դոլարով՝ մինչև 65.45 դոլար մեկ բարելի դիմաց: