05/02/2018 10:59
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է «Интерфакс»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն ընկել է 0.67 դոլարով ՝ մինչև 67.91 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,63 դոլարով՝ մինչև 64.82 դոլար մեկ բարելի դիմաց: