05/02/2018 15:28
Վիսկիի արտադրությունը Հայաստանում նվազել է 27,1 տոկոսով, գինու արտադրությունն ավելացել է
Գարեջրի արտադրության ծավալը Հայաստանում 2017 թ. աճել է 10,3 տոկոսով, և կազմել 20 մլն 453,6 հազար լիտր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալով, գինու արտադրությունը ավելացել է 30 տոկոսով, կազմելով 8 մլն 852,5 հազար լիտր:
Վիսկիի արտադրության ծավալը 2017-ին նվազել է 27,1 տոկոսով, և կազմել 1 մլն 51,5 հազար լիտր:
2017-ին Հայաստանում արտադրվել է 28 մլն 476,6 հազար հատ սիգարետ, աճը կազմել է 19,9 տոկոս: