05/02/2018 13:29
Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017 թ. նվազել է 2,9 տոկոսով
Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017 թ. նվազել է 2,9 տոկոսով, կազմելով 935 մլրդ 804,2 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Այդ թվում` գյուղատնտեսություն ոլորտում նվազումը կազմել է 3 տոկոս, բուսաբուծության ոլորտում՝ 7,2 տոկոս:
Անասնաբուծության ոլորտում գրանցվել է աճ՝ 2,2 տոկոս, կազմելով 438 մլրդ 356,2 մլն դրամ:
Ձկնորսության ոլորտում ևս գրանցվել է աճ՝ 0,8 տոկոս: