06/02/2018 09:57
Քաղաքագետ. Ադրբեջանին տարվա երկրորդ կեսին ինչ-որ խնդիրներ են սպառնում. «Հայկական ժամանակ»
«ՀԺ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշմանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թերթի թղթակցին ասել է, որ այդ քայլը կարող է կապված լինել Ադրբեջանին սպառնացող խնդիրների հետ:
«Թերևս տարվա երկրորդ կեսին ինչ-որ խնդիրներ են սպասվում, և նա փորձում է իր նախագահության հարցը լուծել մինչև այդ խնդիրների ի հայտ գալը: Սա կարող է կապված լինել նաև իրենց ներքին տնտեսական խնդիրների հետ, կտրուկ քայլերի ցանկության՝ այդ թվում նաև Ղարաբաղյան հարցի», - ասել է քաղաքագետը:
Զրույցի մանրամասները, թերթի այսօրվա համարում