06/02/2018 09:47
Եթե ամերիկահայ համայնքը ժամանակին ճիշտ կողմնորոշվեր, Թրամփից Ցեղասպանության ճանաչման խոստում կկորզեր. «Առավոտ»
Եթե ամերիկահայ համայնքը ժամանակին ճիշտ կողմնորոշվեր և իր ողջ ներուժն ու ունակությունները ներդներ Թրամփին սատարելու, նրան հայության խնդիրներով հետաքրքրելու համար և ի վերջո Ցեղասպանության ճանաչման խոստում կորզեր, այսօր Թրամփի դեռևս չկատարված խոստումներից մեկը կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Առավոտ» թերթի հետ զրույցում նշել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը և հավելել, որ Թրամփի նախորդ քայլերը ցույց են տալիս, որ անգամ ամենասկանդալային խոստումները կատարվում են:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում