06/02/2018 09:59
Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը մտահոգել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին. «Ժամանակ»
«ժամանակ»-ը գրում է. «Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը շատ է մտահոգել Հայաստանում գործող միջազգային կառույցներին: Նրանք իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել կառավարությանը՝ նշելով, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկիրը չի կարող նման հակաժողովրդական որոշում կայացնել: Այն դեմ է խոսքի ազատությանը, օրինագիծը Եվրոպական արժեքներին դեմ է»:
«Չի բացառվում, որ նախագիծը մինչև ԱԺ հասնելը ենթարկվի լուրջ փոփոխությունների»,- գրում է թերթը: