06/02/2018 14:59
Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի է. Ջրպետկոմ
Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու չափերի մասին ոչինչ չեմ կարող ասել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց րային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե եղանակն այս սցենարով շարունակվի, Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի է, այսպես թե այնպես, պետք է լինի։ Բայց մենք հույս ունենք, որ եղանակը լավ կլինի, հիդրոմետը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը և մարտը լինելու են բավական անձրևաշատ, սա թույլ կտա մեղմել իրավիճակը»,- ասաց Արսեն Հարությունյանը։
Նա նշեց, որ բանակցում են ռուսական մի քանի ընկերությունների հետ, կներկրվեն շարժական պոմպակայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի «դժվար պահերին» ջուրը մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխել՝ ոռոգումն իրականացնելու համար։